Ոստիկանության Արաբկիրի բաժնի պրոֆիլակտիկայի (տեղամասային տեսուչներ) բաժանմունքի աշխատակիցները ապրիլի 4-ին գիշերը ժամը 02:30-ին գիշերային ծառայություն իրականացնելիս` եղեւնիներ գողանալիս հանցանքի վայրում բռնել են մի ուսանողի:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ուսանողը Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանի էներգետիկական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, Արաբկիր 29 փողոցի բնակիչ 19-ամյա Վահրամ Սրապյանն է:
Վերջինս իր ընկերոջ` Երեւանի թիվ 129 միջնակարգ դպրոցի աշակերտ, Արաբկիր 23 փողոցի բնակիչ 17-ամյա Մարտին Այվազյանի հետ արմատախիլ են արել Սարալանջի փողոցում տնկված նորատունկ 11 եղեւնիները: Պոկված եղեւնիները նրանք թաքցրել էին նշված փողոցում գտնվող պատի հետամասում:
Հերթական եղեւնին գողանալու ժամանակ, նրանց բռնել են տեղամասային տեսուչները: Ոստիկանության արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քիչ առաջ գողացված եղեւնիները ոստիկանության կողմից հանձնվել են Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման բաժնի աշխատակիցներին, ովքեր արդեն եղեւնիները տեղադրում են նախկին տեղում:
Վահրամ Սրապյան







Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























