BMW ընկերությունը ներկայացրել է 2-Series Gran Coupe սեդանի լուսանկարները։ Նորույթի պատկերները տեղադրվել են սոցիալական ցանցերում բավարական ապրանքանիշի պաշտոնական էջերում։ Թիզերներում գաղտազերծվել է նորույթի օպտիկան, ռադիատորային ցանցը եւ տանիքի թեքությունը, հայտնում է Motor-ը։

BMW ընկերությունը պատրաստվում է 2-Series Gran Coupe կուպեաձեւ սեդանի շնորհանդեսին։ Առայժմ հրապարակվել է կողքից լուսանկարը, գաղտնազերծվել է հետին մասի թեքությունը։ Դատելով առաջնային բամպերի պրոֆիլից եւ հետին բամպերում օդամղիչ անցքերից՝ առաջին լուսանկարներում պատկերված է M235i xDrive տարբերակը։

BMW 2-Series Gran Coupe-ը FAAR-ի հարթակը կբաժանի նոր 1-Series հեչբեկի հետ։ Առայժմ հաստատված է միայն մեկ շարժիչը՝ 306 ուժգնությամբ, 2 լ տարողությամբ։ Հավանաբար վաճառքի մեկնարկին բազային տարբերակը կլինի 228i-ը։ Այսպիսի ձեւաչափով «երկուսը» կզարգացնի մոտ 231 ձիաուժ եւ 349 Нм պտույտ։