Բրազիլիայի հռչակավոր «Ինտերլագոս» ավտոարշավարանում անցկացված Շեւրոլե Մոնտանայի գավաթի խաղարկության ժամանակ ավտոմեքեների բախումից զոհվել է 29-ամյա բրազիլացի ավտոարշավորդ Գուստավո Սոնդերմանը:

Մրցումն անցկացվել է անձրեւային եղանակին: Սոնդերմանը մահացել է գլխուղեղի եւ ողնաշարի վն ասվածքներից: