Ավիցեննայի դարաշրջանի բժշկական սարք են գտել Ուզբեկստանի Ֆերնգանայի մարզի Կուվա քաղաքի մերձակայքում կատարված հնագիտական պեղումների ընթացքում, հաղորդել են Ուզբեկստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտից:

«Դա բժշկական սարք է` ստեղծված գունավոր ապակուց»,- նշել է Ֆերգանայի երկրագիտական թանգարանի հնագետ Գենադի Իվանովը:

Ըստ գիտնականի ադ սարքը Աբու Ալի իբն Սինայի օրերի սարք է: Սինան Եվրոպայում մեծ հռչակ էր վայելում Ավիցեննա անունով:

«Ալեմբիկի` արյուն բաց թողնելու սարքի պատրաստման եւ օգտագործման մեթոդը նշված է մեծ բժշկի աշխատություններում: Սարքն օգտագործվել է հիվանդներից արյուն բաց թողնելու համար: Գտածոն իրենից ներկայացնում է տարայի տեսք` երկար խողովակով, եւ թվագրվում է 10-րդ դարով»,- ասել է հնագետը: