Քիչ առաջ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը: ՀՀ ոստիկանապետի հրամանով Ա.Իսրայելյանը նշանակվել է Աշտարակի բաժնի պետ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Շամիրյանը նշանակվել է Ավանի բաժանմունքի պետ` ազատվելով ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Այս պահին ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցներին Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Աշոտ Միրիջանյանը եւ Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը ներկայացնում են Աշոտ Շամիրյանին:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Արմեն Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի` ծառայության գծով տեղակալ, իսկ Արագածոտնի մարզային վարչության պետի` ծառայության գծով տեղակալ, գնդապետ Տարոն Բաղդասարյանը տեղափոխվել է Արարատի մարզային վարչություն` նույն պաշտոնում: 

Ոստիկաանպետի հրամանով, Ալբերտ Մարգարյանը ազատվել է Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից եւ նշանակվել Արաբկիրի փոխոստիկանապետ, իսկ Մաշտոցի քրեական հետախուզության բաժանմունքի պետ է նշանակվել Արթուր Գեւորգյանը` ազատվելով ոստիկանության Էջմիածնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից: