Արեւմտյան Վրաստանի բնակիչների մեծ մասն, ուժեղ քամուց հոսանքազրկվել են:
«Էներգո-պրո Ջորջիա» ըկերության փոխանցմամբ, Իմերեթի, Սամեգրելո եւ Գուրիա շրջաններում ապրող 100 հազար բաժանորդ զրկվել է հոսանքից:
Նախօրեին երեկոյան վթարվել էին «Վերա-1» «Վերա-2» ենթակայանները, որի հետեւանքով Չուգուրեթիի շրջանի եւ Ռուսթավելի պողոտայի ավելի քան 40 000 բնակիչներ մնացել են առանց լույսի։ Հոսանքազրկվել են նաեւ Կլինիկական հիվանդանոցները, Տրավմատալոգիայի կենտրոնը, ТВС բանկի գլխավոր գրասենյակը եւ Մարջանաշվիլիի անվան թատրոնը, հաղորդում է «Գռուզիա online»։
Ռուսթավելիի անվան պողոտայում էլեկտրաէներգիայի մատակարարումը շնորհիվ այլնտրանքային աղբյուրների անհապաղ վերականգնվել է, իսկ Չուգուրեթիի շրջանում, միայն ենթակայանի վերանորոգումից հետո, գիշերն է վերականգնվել:





























