Մաքսանենգերը փորձել են ապօրինի կերպով Վրաստանի տարածքից դուրս հանել Նիկո Պիրոսմանիի «Կախեթական գինի» նկարը։ Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով, նկարը Ռուսաստան մտադիր են եղել տեղափոխել Ադրբեջանի տարածքով եւ 500 հազար դոլարով վաճառել մի ռուս կոլեկցիոների։

Նախնական տվյալներով, նկարը պահվել է մասնավոր հավաքածուում։ Հետաքննությունը հաղորդում է, որ մաքսանենգները գործել են Ուկրաինայում աշխատող մի գործարարի հանձնարարությամբ։ Նրա ազգանունն այս փուլում չի հաղորդվում։

Նկարը փոխանցվել է Վրաստանի Ազգային թանգարանին, հայտնում է «Վրաստան online»-ը։

Ինչպես նշում են մասնագետները, նկարը մի փոքր վնասվել է եւ ռեստավրացիայի կարիք է զգում։