Հայաստանում ապրիլի 1-4-ին արձանագրվել է ավազակային հարձակման 1 եւ կողոպուտի 2 դեպք:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը, գողության 48 դեպքից՝ 25-ը, իսկ խարդախության 9 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, կողոպուտի՝ 1 եւ գողության 10 դեպք:
Անցած չորս օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 14 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























