ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան ծրագրված է ապրիլի երկրորդ կեսին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Երեւանում հավատարմագրված դիվանագիտական աղբյուրը:
Նախնական տվյալներով, միջնորդները Երեւան կայցելեն ապրիլի 12-13-ին, այնուհետ կմեկնեն Ադրբեջան: Նախատեսված է նաեւ այցելություն Լեռնային Ղարաբաղ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԵԱՀԿ մամուլի ծառայությունը, համանախագահների այցի նպատակն է շարունակել քննարկումները հիմնարար սկզբունքների հիման վրա` հենվելով Սոչիի հանդիպման դրական խթանի վրա:
Մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:





























