Մի քաղաքացի ապրիլի 2-ին զանգահարել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք է թողել է Ավանի Բրյուսով թաղամասի թիվ 64 շենքի դիմացի կրպակի մոտ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, ոստիկանության ծառայողները նշված վայրից հայտնաբերել են ջնջված համարներով «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ եւ տարբեր տրամաչափի 80 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: