ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս ԱպաԹուրայն ապրիլի 7-ին կժամանի Վրաստան։ Ապրիլի 3-ի բրիֆինգում այս մասին հաղորդել է, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն։

«Այս այցը ավելի վաղ էր նախատեսված` մարտի 23-ին, սակայն մի քանի օր հետաձգվել է»,-Կալանդաձեի խոսքն է մեջբերել «Նովոստի Գռուզիան»։

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կհանդիպի եվրոատլանտյան, եվրոպայի ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի, ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարներ Գրիգոլ Վաշաձեի եւ Բաչո Ախալայի, եւ Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գիգո Բոկերիայի հետ։

Ջեյմս Ապաթուրայը կժամանի նաեւ Հայաստան։ Սակայն այցի հետ կապված պաշտոնական տվյալները ճշտվում են։