58-ամյա պորտուգալացի մարզիչ Կարլոս Կեյրուշը երեք տարվա պայմանագիր է կնքել ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի հետ:
Կեյրուշն իրանցիների հետ կաշխատի մինչեւ 2014թ. աշխարհի առաջնության ավարտը: Չհաստատված տվյալներով, նա կստանա տարեկան երկու միլիոն դոլար:
Կեյրուշը կարիերայի ընթացքում եղել է Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը Մանչեսթեր Յունայթեդում: Որպես գլխավոր մարզիչ նա աշխատել է Ռեալում, Հարավային Աֆրիկայի եւ Պորտուգալիայի հավաքականներում, սակայն որեւէ լուրջ հաջողություն չի ունեցել:





























