Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքի ժամանակ իշխանությունները թույլ տվեցին ակցիաներ անցկացնել Ազատության հրապարակում, սակայն արտառոց ոչինչ տեղի չունեցավ: Այդ մասին ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է արձագանքելու իշխանությունը ընդդիմության 3 պահանջներին` քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացնելու թույլտվություն եւ մարտի 1-ի սպանությունների բացահայտման պաշտոնական հավաստիացում:
Ասուլիսի մյուս բանախոսի` Արամ Կարապետյանի կարծիքով, Ազատության հրապարակը նվաճվել է: Կարապետյանը նաեւ առաջարկել է փոխել իրավապահ մարմինների ղեկավարությանը, որը երեք տարում չկարողացավ գտնել 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեղավորներին:
Հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ին հերթական անգամ արգելեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում, Հովհաննես Սահակյանը նկատել է. «Արդեն մեկ անգամ թույլատրեցինք, եւ ոչինչ չեղավ, թեեւ ժողովուրդը սպասում էր… Մենք թույլ չենք տալիս, որ ժողովուրդը հերթական հիասթափությունը չապրի»:





























