Հայաստանը ներկայացնող Էմմին ունի «Եվրատեսիլ 2011» մրցույթում հաղթող ճանաչvելու բոլոր հնարավորությունները։ Այս մասին ապրիլի 4-ի մամուլի ասոււլիսի ժամանակ հայտարարեց Մոլդովան ներկայացնող Zdob si Zdub խմբի մենակատար Ռոման Յակուպովը։

Յակուպովի խոսքով, այդ փառատոնի բոլոր հայ մասնակիցները մեկ ընդհանուր գիծ ունեն։ Եթե նույնիսկ նրանց երգերում եւ շոուներում հայկական ոչինչ չկա, միեւնույն է, հայերն առանձնանում են իրենց ազգային ինքնատիպությամբ, վառ արտաքինով, օրիգինալությամբ, էներգիայով եւ անհատականությամբ։

Նա նաեւ տեսակետ հայտնեց, որ մրցույթից առաջ չարժե կանխատեսումներ անել։ «Եվրատեսիլում կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ երգի տոնը։ Այս մրցույթում ամենամեծ հնարավորություններն ունեն ամենալավ փրոմո տուր կազմակերպողները»։

Յակուպովը նշեց, որ Zdob si Zdub-ը, որը կներկայացնի  So lucky երգը, շեշտը դրել է հումորի եւ օրիգինալության վրա։

Նշենք, որ Zdob si Zdub խումբը Հայաստանում է փրոմո տուրի շրջանակներում։