Վրաստանի սահմանապահ ոստիկանության քննչական-օպերատիվ վարչության աշխատակիցները «Սադախլո» անցակետում ձերբակալել են Կարինե Պետրոսյանին, ով կրկնակի քաղաքացիություն ունի` Հայաստանի եւ Վրաստանի: Նա փորձել է 35 հազար լարի արժեքով ոսկի անցկացնել սահմանով:

Փաստի կապակցությամբ քննություն է ընթանում, հարուցվել է քրեական գործ: Հայուհուն 4-7 տարի ազատազրկում է  սպառնում: