Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Մարմարիս հանգստավայրի մոտակա ճանապարհին տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ։
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, սեպտեմբերի 28-ին մի քանի տասնյակ մեղվափեթակներով բեռնված ֆուրգոնը մխրճվել է ճանապարհի եզրին կանգնած բեռնատարի մեջ։
Վթարի հետեւանքով մահացել է մեկ մարդ, իսկ ազատության մեջ հայտնված միջատները խայթել են վթարից տուժած 5 մարդու եւ դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու բժիշկներին։
Գործակալության տվյալների համաձայն, մեղուների խայթոցից տուժածները, իսկ դրանք մոտ 20-ն են, անմիջապես հոսպիտալացվել են։ Իրավիճակը հսկողության տակ է վերցվել միայն մեղվապահ-մասնագետների դեպքի վայր ժամանելուց հետո։




























