Իսպանիայում այսօր` ապրիլի 4-ին սկսել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի պաշտոնական այցը, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, Վաշաձեն հանդիպում կունենա իր իսպանացի գործընկերոջ հետ: Կողմերը կքննարկեն երկու պետությունների հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ խնդիրները:
Ապրիլի 5-ին Վրաստանի ԱԳ նախարարը կհանդիպի Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի նախագահի հետ: Նրանք կքննարկեն Վրաստանի եւ Իսպանիայի խորհրդարանական գործընկերության հեռանկարներին վերաբերող հարցեր:





























