Պարոնյան փողոցի եւ Ուրուգվայի հրապարակի խաչմերուկից այսօր` ապրիլի 4-ին ժամը 16:50-ի սահմաններում վրաերթի հետեւանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի հղի կին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW մակնիշի 22 ՏՕ 236 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ՄԻթսուբիշի» մակնիշի 654 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ` «Մերսեդես»-ին (համարանիշը 09 ՍՍ 077): «Մերսեդես» ավտոմեքենան իր հերթին վրաերթի է ենթարկել 21-ամյա Նարինե Բաղդասարյանին:

BMW-ն վարել է Վալերի Բերոյանը, «Միթսուբիշին»` Համլետ Կորեյանը, իսկ «Մերսեդեսը»` Հակոբ Բաբախանյանը:

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարոչթւայն Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործության քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ՃՈ տոգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի