ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր` ապրիլի 4-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:





























