Երեւանի Բաղրամյան պողոտայում այսօր` ապրիլի 4-ին ժամը 16:30-ի սահմաններում 68 ՍՕ 684 համարանիշի բեռնատար մեքենան բախվել է «Միթսուբիշի Պաջեռո» 23 ԼՕ 687 համարանիշի ավտոմեքենային, որից հետո բեռնատարը հարվածել է ծառին եւ հայտնվել մայթին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան:
Վթարի արդյունքում առաջացել է խցանում, որը բացելու համար դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Դեպքի վայրում էին նաեւ ապահովագրական ընկերություն ներկայացուցչները:
ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























