Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղ. Ա.Խ-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննվող գործի շրջանակներում ապրիլի 2-ին, հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը:

Նախաքննությունը շարունակվում է: