«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը» հրապարակվելու է 2011թ. դեկտեմբերին:
Զեկույցում ներկայացվելու են պետական երիտասարդական քաղաքականության զարգացման նպատակով արված համընդգրկուն հետազոտությունների արդյունքները: Դրանք վերաբերելու են 18-ից 30 տարեկան բոլոր քաղաքացիներին հուզող հարցերին:
Նշենք, որ նման զեկույց հրապարակվել է 2006-2007թ.թ.:
Հետազոտությունները սկսվելու են ընթացիկ տարվա մայիսին հանրապետության ողջ տարածքում եւ կշարունակվեն մինչեւ հոկտեմբեր: Դեկտեմբերի երկրորդ կեսին զեկույցը կներկայացվի հայերենով, 2012թ. հունվար-փետրվարին` անգլերենով:




























