Ֆուտբոլի Ճապոնիայի ազգային հավաքականը հրաժարվել է մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու այս տարվա հուլիսին Արգենտինայում, հաղորդում է AP-ն:
Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ձյունձի Օգուրան հայտարարել է, որ այժմ առաջնահերթ խնդիրը մարդկանց կյանքը փրկելն է եւ երկիրը վերականգնելը:
Ճապոնիան ու Մեքսիկան Ամերիկայի գավաթի խաղարկությունում հրավիրյալի կարգավիճակ ունեն: Մրցաշարին մասնակցում են 12 թիմեր:





























