Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է երկու խաղով որակազրկել Մանչեսթեր Յունայթեդի ռմբարկու Ուեյն Ռունիին, որն Անգլիայի առաջնության Վեստ Հեմի հետ հանդիպման ժամանակ խփած գոլից հետո տեսախցիկի առաջ հայհոյել է:

Ռունին ներողություն ու ափսոսանք է հայտնել կատարվածի համար, սակայն ասոցիացիան որոշումն անփոփոխ է թողել: Ռունին կարող է բողոքարկել որոշումը մինչեւ ապրիլի 5-ը: