Արդեն գարնանը համաշխարհային շուկայում կարող է լինել ավտոմեքենաների զգալի պակաս, խոսքը միայն ճապոնական ավտոմեքենաներին չի վերաբերում: Դրա հետեւանքները կարող են լինել ավտոմեքենաների գների բարձրացումը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում արդյունաբերության կրճատումը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը եւ ապահովագրությունը:
Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը ոչ միայն կարող է հանգեցնել ճապոնական մեքենաների դեֆիցիտին, այլեւ նվազեցնել ավտոմեքենաների արտադրությունն ամբողջ աշխարհում: Այսպիսի հոռետեսական կանխատեսմամբ է հանդես եկել «IHS Automotive» խորհդատվական ընկերությունը: Ընկերության փորձագետների հաշվարկներով` բաղադրիչների բացակայության պատճառով ավտոմեքենաների թողարկումը ամբողջ աշխարհում կարող է կրճատվել 30 տոկոսով արդեն ապրիլի երկրորդ կեսին:
Դա էլ իր հերթին կհանգեցնի գների բարձրացմանը, ինչպես նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալների կրճատմանը:
«IHS Automotive» փորձագետների կանխատեսմամբ`օրական 250-300 հազար ավտոմեքենաների փոխարեն այժմ կարող են արտադրվել մինչեւ 100 հազար ավտոմեքենա: Սա խնդիրներ կառաջացնի նաեւ համաշխարհային տնտեսության համար, քանի որ ավտոմեքենաների արտադրությունը ապահովում է համաշխարհային ՀՆԱ-ի 10 տոկոսը եւ նույնքան էլ աշխատատեղեր`զարգացած երկրներում:
«IHS Automotive»-ի եզրակացությունները անհիմն են: Մինչ օրս նախկինի պես մասամբ կամ ամբողջությամբ կասեցվել է Ճապոնիայի ամենախոշոր մեքենա արտադրող ընկերությունների`«Տոյոտայի», «Հոնդայի», «Սուզուկիի» աշխատանքները:




























