Վրաստանում 2011 թվականին գրիպից 49 մարդ է մահացել։

Վերջին օրերին երկու մարդ է մահացել B խմբի գրիպից։

Երկու դեպքերում էլ գրիպը քրոնիկ բարդություններով հիվանդություն է առաջացրել, որն էլ բերել է մահվան։ Սա B խմբի գրիպից արդեն 17-րդ մահվան դեպքն է, հաղորդում է «Գռուզիա online»-ը։

Հիշեցնենք, որ Վրաստանում  եւս 29 մարդ մահացել է H1N1 գրիպից: Այս տարի Վրաստանում գրիպով հիվանդացության 1345 դեպք է արձանագրվել: