Թուրքական մամուլում շոկային են համարել այն տեղեկությունը, որ Իրանում ապրիլի 24-ին ցուցադրվելու է հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը։

Թուրքական Milliyet-ի՝ «Իրանն Անկարային զարմացնող քայլ կատարեց» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Իրանը Թուրքիայի հետ պատմության ամենաջերմ ժամանակաշրջանն է ապրում, սակայն թույլատրել է Թեհրանում ապրիլի 24-ին ցուցադրել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ։

Նշենք, որ Տիգրան Խզմալյանը հայտարարել էր, թե Թեհրանում «Արմին Վեգներ՝ Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմի ցուցադրությանը բացի հայ համայնքից մասնակցելու են նաեւ իրանցի պատգամավորները։