Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Սելչուք Ունալը հայտարարել է, թե վերջին շրջանում ավելացել են արտասահմանում հայերի կողմից իրականացվող հարձակումները Թուրքիան ներկայացնող տարբեր միջոցառումների դեմ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ունալը նշել է, թե արտասահմանում հայկական խմբերի կողմից թուրքերի դեմ իրականացված վերջին հարձակումները տեղի են ունեցել Բեյրութի տեքստիլի եւ Փարիզի գրքի ցուցահանդեսներում։
Թուրք պաշտոնյան հույս է հայտնել, թե այն երկրներում, որտեղ որ իրականացվել են այդ գործողությունները, միջոցներ կձեռնարկվեն կանխելու նմանատիպ արարքները։





























