Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի Ավետիսյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ունեցած վաստակի, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Զավենի Գեւորգյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:





























