Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 5-ին հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ շնորհավորել նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ եղբայրական Ղազախստանին` խաղաղություն եւ բարգավաճում:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայ-ղազախական կառուցողական գործընկերության զարգացման հարցերում համատեղ ջանքերը, երկու երկրների նախագահների միջեւ հաստատված անձնական վստահելի հարաբերությունները հետագայում եւս կծառայեն ի շահ Հայաստանի եւ Ղազախստանի ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման: