ԿԳՆ-ն եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպում է «Բարձրագույն կրթության ոլորտում թափանցիկության ու արդարության ավելացում» թեմայով հակակոռուպցիոն համաժողով: Միջոցառմանը մասնակցում են պետական մարմինների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, քաղաքացիական հասարակության, առեւտրային ընկերակցությունների եւ միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ:

Ներկայացնողներն են ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն Դեսպան Սերգեյ Կապինոսը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: