Վրացական ընդդիմության եւ ոչ կառավարական կազակերպությունների 10 ակտիվիստներ, որոնք նախօրեին ձերբակալվել էին Թբիլիսիի Գերագույն դատարանի շենքի մոտ, ազատ են արձակվել ապրիլի 5-ին առավոտյան ժամը 4-ին:

Վարչական իրավախախտումներով զբաղվող մարմինը «Դիմադրության շարժման» մասնակիցներին` Իրակլի Ցիկոլիին, Գրիգորի Խարեբավային եւ Դավիդ Կոչիեւային դատապարտել է 20-օրյա ազատազրկման: Իսկ Գենադի Կեկելին, դատարանի որոշմամբ, բանտում կանցկանցի 25 օր: Եւս 6 մարդ հարկադրված է 400 լարիի չափով տուգանք վճարել, որը կազմում է մոտ 235 դոլար:

Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության` ոստիկանությունը ստիպված էր ուժ կիրառել եւ ձերբակալել հասարակական կարգը խախտողներին, երբ վրացական բանտերում վատ պայմանների դեմ բողոքի ակցիայի շրջանակներում նրանք փորձել են արգելափակել Վրաստանի Գերագույն դատարանին կից խճուղին եւ դատարանի շենքի վրա ձվեր են նետել: