Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները սկսել են ռազմավարություն մշակել երեք ուղղությունններով՝ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիական-գիտահետազոտական կրթության կազմակերպչական խնդրի, ինչպես նաեւ Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նա նշել է, որ նախագահի հանձնարարականով, ռազմավարությունը պետք է ունենա հիմնավորված վերլուծություն եւ գործողությունների ծրագիր։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները: