Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) մտադիր է պրոֆեսիոնալ բռնցքամարտի օրինակով հրաժարվել պաշտպանիչ սաղավարտների կիրառումից: Վերջին անգամ սիրողական բռնցքամարտիկները սաղավարտով կմենամարտեն 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Իսկ արդեն Լոնդոնում կկիրառվի մրցավարության նոր համակարգ, որը զերծ կպահի կասկածելի որոշումներից: Յուրաքանչյուր մրցավարի գործողությունն առանձին կարձանագրվի եւ կարտացոլվի վերջնական արդյունքներում: