Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը հրավեր է ստացել մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Այդ մասին հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը:

Ֆեդերացիայի նախագահը չի բացառել դրական պատասխանը: Որոշումը կայացվելու է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի է ունենալու հուլիսի 1-ից 24-ն Արգենտինայում: Ճապոնիայի հավաքականը, որը հրավիրվածի կարգավիճակ ուներ, երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքների պատճառով հրաժարվել է մասնակցությունից: Երբեւէ Ամերիկայի Գավաթին եվրոպական հավաքական չի մասնակցել: