Սահակաշվիլիի եւ նրա կառավարության բոլոր անօրինականությունների համար, ժողովուրդը շուտով կդատապարտի նրանց: Այս մասին հայտարարել է «Ժողովրդական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, հայտնում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես նշված է Բուրջանաձեի կուսակցության տարածած հայտարարությունում, Սահակաշվիլիի բռնապետական վարչակարգը ակտիվորեն շարունակում է անկանոն ռեպրեսիաները սեփական ժողովրդի դեմ, ինչով եւ ձգտում է երկարացնել իր ղեկավարության ժամկետը:
Հիշեցնենք, որ երեկ գերագույն դատարանի դիմաց տեղի ունեցող ցույցի ժամանակ ոստիկանները 10 բողոքողների են ձերբակալել, որոնք դատապարտվել են 20-օրյա ազատազրկման:





























