Դանիան Ռուսաստանին տվեց երկար սպասված թույլտվությունը տրանսբալթյան Հյուսիսային հոսք-2 գազատարի կառուցման համար այդ երկրի մայրցամաքային շելֆով, տեղեկացնում է Reuters-ը։

Թույլտվությունը տրվել է Բեռնհոլմ կղզուց հարավ տեղամասի կառուցման համար՝ 147 կիլոմետր երկարությամբ, Դանիայի բացառիկ տնտեսական գոտում, տեղեկացրել է Nord Stream 2-ն։ Խողովակների անցկացումը Դանիայի ջրերում կսկսվի առաջիկա շաբաթներին։

Դանիան վերջին երկիրն է, որը հետ էր գցում նախագծի լիակատար ավարտումը։ Ըստ պլանի՝ այն պետք է գործարկվեր այս տարվա վերջին։

Ավելի վաղ Գազպրոմը տեղեկացրել է, որ իրեն անհրաժեշտ է մեկ ամսից ավելի՝ գազատարը Դանիայի տարածքով անցկացնելու համար։