ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ, որտեղ նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ԿԲ-ի լրատվության բաժնից։

Հոկտեմբերի 31-ին նախատեսված է նաեւ ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող արժութային քաղաքականության խորհրդի նիստ:

Նոյեմբերի 1-ին ԿԲ նախագահը կմասնակցի Բելառուսի ազգային արժույթի ներդրման հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին: Այցի շրջանակում ԿԲ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու ԵԱՏՄ  գործընկերների հետ: