Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Ռեալը Մադրիդում ընդունեց Լոնդոնի Տոտենհեմին եւ առավելության հասավ 4:0 հաշվով: Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ադեբայորը: Առաջին 15 րոպեում երկու դեղին քարտ ստացավ եւ հեռացվեց Տոտենհեմի հարձակվող Փիթեր Քրաուչը: Թվային առավելությունն արքայական ակումբն օգտագործեց լիովին եւ գործնականում ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիրը: Ադեբայորը խփեց նաեւ երկրորդ գնդակը: Աչքի ընկան նաեւ Դի Մարիան եւ Ռոնալդուն:
Ռեալ - Տոտենհեմ 4:0
Ադեբայոր, 4, 57, Դի Մարիա, 72, Ռոնալդու, 87




























