Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Գերմանիայի առաջնության 11-րդ թիմը հյուրընկալվելիս հինգ անգամ գրավեց մրցաշարի գործող գավաթակիր Ինտերի դարպասը: Իտալիայի առաջնության երկրորդ ակումբը Շալկեին պարտվեց 2:5 հաշվով: Ընդ որում, Ինտերը հաշիվը բացեց արդեն առաջին րոպեին, սակայն դժգույն խաղով չկարողացավ պահպանել առավելությունը:

Ինտեր - Շալկե 2:5
Ստանկովիչ, 1, Միլիտո, 34 - Մատիպ, 17, Էդու, 40, 75, Ռաուլ, 53, Ռանոկյա, 57 (ինքնագոլ)