Հայաստանում 2020 թվականին կերակրողին կորցնելու նպաստները կաճեն եւ կկազմեն 26500 դրամ՝ 2019-ի 25500 դրամի փոխարեն: Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ 2020 թվականին զինծառայողներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների մանակիցներին, ինչպես նաեւ զոհված զինծառայողների ընտանիքիներին նպաստների վճարման ծախսերը կազմելու են 11 մլրդ 118 մլն դրամ:
Թոշակներն ու նպաստներն ընդհանուր առմամբ ոչ զգալի, բայց կբարձրանան 502 հազար քաղաքացիների համար:



























