Ինդոնեզիայի 46-ամյա քաղաքացին, որն աշխատում է կազմակերպությունում, որը դեմ է ամուսնական դավաճանությունների օրենքները խստացնելուն, ինքն է առնչվել այդ խնդրին՝ կապնվելով ամուսնացած կնոջ հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մուհլիս բին Մուհամեդը դատապարտվել է հանրային հարվածների: Դատարանը վճռել է նրան 28 հարվածի, իսկ նրա սիրուհուն՝ 23 հարվածի:

Այդ պատմության հերոս Մուհլիսն ապրում է շատ պահպանողական ինդոնեզական Աչեխ տարածաշրջանում, որը երկրում միակյն է, որտեղ կիրառվում է շարիաթը:

Միասեռական հարաբերություններն ու մոլեխաղերը նույնպես պատժվում են Աչեխում հանրության առաջ հարվածներ ստանալու միջոցով:

«Դա Աստծո օրենքն է: Յուրաքանչյուր ոք պետք է հարվածներ ստանա, եթե նրա մեղքն ապացուցված է, անգամ եթե նա քաղաքային խորհրդի անդամ է»,-շարիաթի նորմերի մասին ասել է Աչեխ Բեսար շրջանի փոխքաղաքապետ Հուսայնի Վահաբը:

Տղամարդու եւ նրա ընկերուհու հարաբերությունները հայտնի էին դարձել սեպտեմբերին. նրանց տեսել էին, ըստ ամենայնի, տուրիստական լողափի մերձակայքում կայանած ավտոմեքենայում:

Նրանք ստացել են հարվածները հոկտեմբերի 31-ին: Այժմ Մուհլիսը հեռացված է քաղաքային խորհրդից:

46-ամյա Մուհլիս բին Մուհամեդը նաեւ տարածաշրջանում իսլամական հոգեւոր առաջնորդ է: Նա առաջինն է, ում ընտրել են Աչեխում որպես հոգեւոր առաջնորդ 2005 թվականին շարիաթի մասին օրենքն ուժի մեջ մտնելուն պես:

Ըստ շարիաթի նորմերի՝ անօրինական է համարվում արտամուսնական սեքսը, մոլեխաղերը, ոգելից խմիչքների օգտագործումը, արտադրությունն ու տարածումը: 2017 թվականին ձողերով հարվածների է ենթարկվել երկու տղամարդ, որոնք մեղադրվել են միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Նրանցից յուրաքանչյուրը ստացել է 83 հարված:

Սովորաբար ձողերը պատրաստված են ռաթանից: Հարվածներ իրականացնողները կրում են դեմքը եւ մարմինը ծածկող հագուստ, որպեսզի անճանաչելի լինեն: Հարվածներով պատիժն ունի հանրային բնույթ, սակայն երեխաներին արգելվում է տեսնել այդ գործողությունները: Աչեխում շարիաթի օրենքները տարածվում են ե′ւ մահմեդականների, ե′ւ ոչ մահմեդականների շրջանում: