Լիբանանում Uber տաքսու վարորդը մահապատժի է դատապարտվել բրիտանական դեսպանատան աշխատակցի սպանության համար, գրում է The Guardian-ը:
30-ամյա Ռեբեկկա Դայքսի մարմինը հայտնաբերվել է 2017-ի դեկտեմբերին Իրանի հյուսիսում, ճանապարհին: Երիտասարդ կինն անհետացել է ընկերների հետ անցկացրած երեկույթից հետո:
Դայքսը տաքսի է կանչել: Չնայած քրեական անցյալին, Թարեք Հուշիխը տաքսու վարորդ է աշխատել: Նշվում է, որ նախկինում տղամարդը երկու անգամ ձերբակալվել է ոտնձգության եւ գողության համար:
Զոհի պարանոցի վրա պարանով խեղդելու հետքեր են եղել: Վարորդը խոստովանել է մեղքը:
Human Rights Watch-ի տվյալներով՝ Լիբանանում սպանությունների համար մահապատիժներ են սահմանվում պարբերաբար, սակայն դրանք չեն իրականացվում 2004-ից:
Կա հավանականություն, որ Հուշիխի մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ:




























