Ամերիկյան Վալպարաիսո քաղաքում second hand-ի վաճառողուհի Ջենիֆեր Կայմսը հերթական ստացած ապրանքը դասավորելիս 7000 դոլար է հայտնաբերել, որը, սակայն, իրեն չի պահել, այլ վերադարձրել է տիրոջը հայտնում է MIGnews-ը։
Աղջիկն անմիջապես տեսախցիկների օգնությամբ գտել է տղամարդուն, որը խանութ բաճկոն էր բերել, եւ նույն օրը նրան է վերադարձրել գումարը։ Տղամարդն աննկարագրելիորեն ուրախացել է, քանի որ, պարզվել է, վաղուց փնտրում է իր խնայողությունը եւ չի կարողանում հիշել, թե որտեղ է այն պահել։





























