Ապօրինի ծառահատները գնդակահարել են Գուաժաժարա ընտանիքի ներկայացուցիչներից մեկին, երբ բնիկների խումբը պարեկել է անտառում, հայտնում է BBC-ն: 

Հեռուստաալիքը նշում է, որ Պաուլո Պաուլինո Գուաժաժարայի գլխին կրակել են Բրազիլիայի Մարանյան նահանգում «Arariboia» արգելոցում:

Դրանից բացի, բնիկներից մեկն էլ վիրավորվել է:

Ապօրինի ծառահատների ձեռքով սպանվածն ու տուժածը մտնում էին Ամազոնիայի անտառների պահպանությամբ զբաղվող խմբի մեջ:

Փակ համայնքների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Survival International կազմակերպությունից հայտնել են, որ ավելի վաղ գնդակահարվել էին Ամազոնիայի բնիկ բնակչության ներկայացուցիչներից անտառի երեք հսկիչ: