Շաբաթ Մեխիկոյի փողոցներում տեղի է ունեցել մեծ շքերթ՝ նվիրված Մահացածների օրվան, որն ավարտվել է քաղաքի գլխավոր հրապարակ Սոկալոյում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մեխիկոյի համար շքերթները համեմատաբար նոր երեւույթ են, հնարավոր է, որ այս ավանդույթը 5 տարվա պատմություն ունի»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գուադալուպե Էռնանդեսը, որը հրապարակ է եկել ազգականների եւ ընկերների մեծ խմբով:

2019 թվականի երթին մասնակցել են մի քանի տասնյակ ստեղծագործական կոլեկտիվներ եւ 13 շարժական պլատֆորմներ:

Մահացածների օրը Մեքսիկայի բնիկ ժողովուրդների մինչիսպանական ժամանակաշրջանի սովորույթ է, ավելի ճիշտ՝ տոնակատարության օրը համընկնում է բոլոր սրբերի օրվան եւ այս տարի համապատասխանել է նոյեմբերի առաջին շաբաթին: