Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան ընտրական հանդիպման հեռարձակումը դիտել է 13,9 միլիոն ռուսաստանցի, կամ 10 տոկոսը: Դա սպորտային բոլոր հեռարձակումների շարքում այս տարվա լավագույն ցուցանիշն է Ռուսաստանում: Դիտարկումն իրականցրել է СК վերլուծական գործակալությունը:
Անցած տարի կայացած Իռլանդիա - Ռուսաստան հանդիպումն ունեցել է 15,8 միլիոն հեռուստադիտող: Ամնեափոքր հեռուստալսարանը հավաքել է Ռուսաստան - Անդորրա խաղը` 12,4 միլիոն, հաղորդում է championat.ru-ն:
Հիշեցնենք, որ երեկ, ապրիլի 6-ին ռուսական լրատվամիջոցներն այլ թվեր էին հրապարակել: TNS ընկերության հետազոտության համաձայն, Россия 1 հեռուստաալիքի եթերում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Հայաստան - Ռուսաստան հանդիպման հեռարձակման վարկանիշը Ռուսաստանում կազմել է 5,1 տոկոս:




























