Կինը հայտնաբերել է հանելուկային ծովային էակ, որն արտաքինից նման է մարդկային ուղեղի, դրան հպվելուց հետո նրա մոտ առաջացել է վերջույթների ընդարմացում, հայտնում է Daily Mail-ը:

Նա իր առեղծվածային գտածոյի լուսանկարը հրապարակել է Facebook-ի «Թասմանիայի դաշտային բնագետներ» էջում՝ հուալով ստանալ իր հարցի պատասխանը:

«Ես եւ մայրս դրանք տեսանք լողափում, եւ երբ ես հպվեցի դրան, ինձ մոտ ընդարմացում սկսվեց: Ես հպվեցի մատով, եւ այն ընդարմացավ: Մայրս պատահաբար ոտքով դիպավ, եւ նրա ոտքը նույնպես ընդարմացավ»,- գրել է կինը:

Անհայտ ծովային էակի «զոհին» պատասխանել է Թասմանյան թանգարանի եւ արվեստի պատկերասրահի  անողնաշավորների կենդանաբանության կուրատոր, դոկտոր Սայմոն Գրոուվը:

Նրա խոսքով՝ կինը հանդիպել է գաղութային ասցիդիայի, որոնք Ավստրալիայում հազվադեպ են հանդիպում եւ համարվում են ինվազիվ տեսակ: