Հունգարական MOL էներգետիկ ընկերությունը պայմանագիր է ստորագրել Chevron Global Ventures Ltd-ի եւ Chevron ՎՏՍ Pipeline, Ltd-ի հետ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյխան նավթատարում Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկում դրանց մասնաբաժինը գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է minval.az-ը՝ հղում կատարելով MOL ընկերության պաշտոնական տեղեկատվությանը։

Հաղորդագրության համաձայն, պայմանագրի արժեքը 1,57 մլրդ դոլար է (հաշվի առնելով գործարքի ավարտի պահին փոփոխությունները-խմբ․)։ MOL-ը դառնում է ամերիկյան Chevron ընկերության 9,57 տոկոս մասնաբաժնի տերը՝ ԱՉԳ-ում եւ 8,9 տոկոս մասնաբաժնինը՝ ՎՏՍ-ում։ Այս գործարքի ավարտին MOL-ը կդառնա ԱՉԳ-ի երրորդ խոշոր փայատերը։

ԱՉԳ-ում ընկերությունների մասնաբաժնային մասնակցությունը այսպիսի տեսք ունի՝ BP - 30,37 % (օպերատոր), AzACG (SOCAR) - 25,00 %, Chevron - 9,57 %, Inpex - 9,31 %, Equinor (նախկին Statoil) - 7,27 %, ExxonMobil - 6,79 %, TPAO - 5,73 %, Itochu - 3,65 % եւ ONGC Videsh Ltd. (OVL) - 2,31 %։ Ստորագրված պայմանագիրը ուժի մեջ էր 30 տարվա ընթացքում (դրա ժամկետը սպառվում էր 2024 թվականին)։ Չնայած դրան, 2017թ․ սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի կառավարությունը, SOCAR-ը եւ միջազգային գործընկեր-կազմակերպությունները ստորագրել են նոր, վերամշակված պայմանագիր՝ համատեղ գործարկման եւ արդյունահանված մասնաբաժինների բաշխման մասին։ Նոր պայմանագիրը, որը նախատեսում է ԱՉԳ-ի գործարկումը մինչեւ 2050թ․, թույլ կտա մինչեւ դարի կեսը էապես մեծացնել բլոկի գործարկման պոտենցիալը։

ՎՏՍ Co.-ի բաժնետերերն են BP-ը (30,1 %), AzՎՏՍ»-ն (25 %), Chevron-ը (8,9 %), Equinor-ը (8,71%), TPAO-ն (6,53 %), Eni-ն (5 %), Total-ը (5 %), ITOCHU-ն (3,4 %), INPEX-ը (2,5 %), ExxonMobil-ը (2,5 %) եւ ONGC (ՎՏՍ) Limited-ը (2,36 %)։