Մեքսիկայում մի քանի հնագույն շնաձկների, այդ թվում՝ մեգալոդոնի ատամներ են հայտնաբերվել, հաղորդում է Fox News-ը:

Քարացած ատամները, որոնցից մի քանիսը, հնարավոր է, 2,5 մլն տարեկան են, հայտնաբերվել են Մադերիա քաղաքում: Համարվում է, որ քաղաքը միլիոնավոր տարիներ առաջ գտնվել է ջրի տակ: Այդ տեսությունը հաստատվել է:

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել են շնաձկների 3 տարբեր տեսակներ՝ մեգալոդոն, մակո-շնաչուկ, պիլա-շնաձուկ:

Դրանք հայտնաբերվել են լուսանկարիչ Քեյ Նիկե Վիլչիս Սապատայի եւ քարանձավային փորձագետ Էրիկ Սոս Ռոդրիգեսի կողմից: